Օգտագործման պայմաններ


  • Ներածություն
    Այստեղ կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և տեղակայված «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի կայքի Օգտագործման պայմաններին։ Այցելելով www.henaran-fund.org և օգտվելով մեր կայքում հրապարակված նյութերից ու տեղեկատվությունից և նվիրատվության համակարգից՝ Դուք համաձայնում եք ստորև շարադրված պայմաններին, այդ թվում նաև Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմաններին:

    Նվիրատվություն
    Դուք համաձայնում եք, որ նվիրատվության կատարման պահից նվիրաբերած գումարներն անցնում են «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի տնօրինմանը։ Այն դեպքում, երբ դրամահավաքի ենթակա նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվել է կամ երբ «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամը նվիրատվություն է ստանում առանց որևէ նախագծի կամ դասակարգչի հղման, ապա նվիրաբերված միջոցները կուղղվեն «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի ընդհանուր բյուջե։
    «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի www.henaran-fund.org կայքի միջոցով նվիրատվություն կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ․հասցեով՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները։ Մեր անձնակազմը կարձագանքի Ձեր նամակին հնարավորինս կարճ ժամանակահատվածում։

    Անձնական տվյալների հավաքում և օգտագործում
    «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամը հավաքում, օգտագործում և փոխանցում է Ձեր անձնական տվյալները՝ Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որն Օգտագործման պայմանների մաս է կազմում: Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում Ձեր տվյալները:

    Երրորդ կողմի հղումներ
    Կայքում կարող են առաջարկվել երրորդ կողմի որոշ ծառայություններ կամ տեղադրված լինել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը կարգավորվում է այդ կողմերի օգտագործման և գաղտնիության համապատասխան պայմաններով։ Դրանք դուրս են «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի վերահսկողությունից, որը պատասխանատու չէ այդ կայքերի համար։

    Ընդհանուր դրույթներ
    «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամը կարող է ժամանակ առ ժամանակ թարմացումներ կատարել կայքի Օգտագործման պայմաններում և Գաղտնիության քաղաքականությունում՝ արտացոլելու փոփոխությունները։ Նման փոփոխությունների դեպքում թարմացված տարբերակը կտեղադրվի մեր կայքում։
    Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ․հասցեով։

    Վերջին թարմացումը՝ 2020թ օգոստոս